Կիեւում ստեղծվել Է հակաֆաշիստական ժողովրդական ճակատ՝ քաղաքում նեոֆաշիզմին եւ նեոնացիզմին հակազդելու եւ դրանց դեմ պայքարելու համար, հաղորդում Է Ուկրաինայի կոմունիստական կուսակցության մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ ժողովրդական ճակատի մեջ մտել են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կազմակերպություններ, որոնք «միավորվել են հանուն գլխավորի՝ մեր երկրում ֆաշիստական խռովության վերահաս սպառանալքի դեմ պայքարելու համար»:
«Մայրաքաղաքում հակաֆաշիստական ժողովրդական ճակատի գործունեության հիմնական նպատակը քաղաքի բոլոր հակաֆաշիստական եւ հականացիստական ուժերի համախմբումն Է, Կիեւում նեոֆաշիզմի եւ նեոնացիզմի հակազդման եւ դրանց դեմ պայքարի ընդհանուր գործնական որոշումների համակարգումն ու մշակումը, Կիեւի շրջաններում հակաֆաշիստական ժողովրդական ճակատի ժողոդվրդական դրուժինաների ստեղծումը»,- ասված Է ուկրաինացի կոմունիստների մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի կոմկուսը Գերագույն ռադային առաջարկել Էր արգելել նեոնացիստական եւ նեոֆաշիստական գաղափարախոսությունը, համապատասխան օրինագիծը կոմունիստներն արդեն գրանցել են խորհրդարանում: