Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողվորդական կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններում առաջադրված պոլսահայ թեկնածու Սելինա Օզուզուն Դողանը մեկնաբանել է իր հասցեին արված հայտարարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokarthaber.net-ը, Դողանը խորհուրդ է տվել իր էթնիկ ինքնության վրա հիմնվելով չտրվել ատելություն սերմանող հայտարարություններին:

 

«Այն դեպքում, երբ անհրաժեշտ է ծառայել հավասարությանն ու խաղաղությանը, կցանկանայի չտրվել սպեկուլյատիվ և շինծու լուրերին»,- նշել է Դողանը:

 

Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության Բեյօղլու գավառի մարմնի նախագահի տեղակալ Բարըշ Թընայը պահանջել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակից հեռացնել իրենց կուսակցության կողմից առաջադրված հայ թեկնածուի անունը: Նա Դողանին մեղադրել է Հայոց ցեղասպանության քարոզչություն անելու մեջ:

 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններում առաջադրված հայազգի թեկնածու Սելինա Օզուզուն Դողանը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը' ապրիլի 24-ին կլինի Թաքսիմում, որտեղ անց են կացվելու հիշատակի միջոցառումները: «1915 թվականի ցավերը շարունակուվում են: Հետապնդումները ևս չեն դադարել: Այնքան ժամանակ, < i>քանի դեռ կա ժխտողականության քաղաքականությունը, հետապնդումները չեն կարող դադարել»,- հավելել էր նա՝ սակայն «ցեղասպանություն» բառը շրջանցելով:

 

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցեն Թուրքիայի 53 միլիոն 765 հազար 231 քաղաքացի, իսկ արտասահմանից ընտրելու իրավունք կունենան 2 միլիոն 867 հազար 658 մարդ: