«Վրացական երազանք» իշխող կուսակցության թեկնածու, նախկին հայտնի ֆուտբոլիստ և էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեն 54 տոկոս ձայներով առաջատար է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում։ Այս մասին են վկայում Edison research ընկերության exit poll-ի տվյալները։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Զաալ Ուդումաշվիլին ստացել է 15 տոկոս ձայն, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
Շաբաթ օրը Վրաստանում կայացել են ՏԻՄ ընտրություններ։ Վրաստանի քաղաքացիներն ընտրել են 64 քաղաքագլուխների և 64 տեղական օրենսդիր մարմինների պատգամավորների։
Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնին հավակնել է 13 թեկնածու։