Թաիլանդում տեղի ունեցան «Բանգկոկ օփեն» միջազգային մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները:
3-րդ տուրում Կարեն Գրիգորյանը առավելության հասավ Վերդուր Խավիերի նկատմամբ:
3 տուրից հետո 9 շախմատիստ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Կարեն Գրիգորյանն իր ակտիվում ունի 2.5 միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարներին հետապնդողների խմբում: