Ռուսաստանի Դաշնությունում իմ հասարակական կյանքի 20 տարիների ընթացքում ես չեմ լսել Ռուբեն Գրիգորյան ազգային հասարակական գործչի մասին: Ես համոզված եմ, որ այդ մարդն իրավունք չունի դատելու նրան, ով ակտիվ քաղաքացիական և հասարակական դեր է խաղում և իր կատարած գործերով բազմիցս դա ապացուցել է: Արա Արշավիրի Աբրահամյանը շատ բան է արել ռուս հասարակության և դրա հայկական հատվածի, ինչպես նաև իր հայրենիքի՝ Հայաստանի համար:
Բոլորս էլ ունենք թերություններ, չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Աշխարհում ամենահեշտ բանը քննադատելն է, իսկ ավելի բարդ է կողքին կանգնելն ու ուս ուսի տված աշխատելը: Այդ պատճառով էլ այս հայտարարությունը համարում եմ անթույլատրելի, որը պառակտում է Ռուսաստանի հայությանը:
Սանկտ Պետերբուրգի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ՝ Կարեն Մկրտչյան: