«Ռուսաստանի հայերի միության Խաբարովսկի տարածաշրջանային գրասենյակը դատապարտում է Ռուբեն Գրիգորյանի գործողությունները, որոնք հետապնդում են անձնական, եսասիրական շահեր՝ ի վնաս  հասարակության:

Ռուբեն  Գրիգորյանն ունի ֆինանսական բոլոր ռեսուրսները՝ ցույց տալու թե ինչպես  հասարակական գործունեություն իրականացնել, թող նա դրանով պարծենա… Մեր կազմակերպությունը և անձամբ Արա Աբրահամյանը շատ բան է արել մեր հայրենակիցների և պատմական հայրենիքի համար: Արա Աբրահամյանի շնորհիվ Երևանի մեր չքավոր քաղաքացիներն  արդեն մի քանի տարի է բարեգործական ճաշարանում ուտելիք են ստանում: Աբրահամյանն օգնության ձեռք է մեկնել նաև ռուսական և հայկական գյուղերում հրդեհից տուժածներին, ինչպես նաև  Բաքվի և Սումգայիթի փախստական ընտանիքներին՝ Երևանում նրանց հանձնելով բնակարանների բանալիներ»,-ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Խաբարովսկի  տարածաշրջանային կառույցի հայտարարությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Vesti.am