Մոսկվայի հայկական թատրոնն արձագանքել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին ռուսաստաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանի կողմից հասցեագրված մեղադրանքներին:
Հայտարարության մեջ Մոսկվայի հայկական թատրոնի գործիչները նշել են, որ Աբրահամյանին հասցեագրված մեղադրանքները Գրիգորյանին ավելի ազնիվ չեն դարձնում, հավելելով, որ Գրիգորյանի վերջին հարցազրույցը պարզ սադրանք է:
«Թաքնվելով հայրենասիրության դիմակի տակ և շահարկելով յուրաքանչյուր հայի համար սրբություն համարվող գաղափարները, Գրիգորյանը քննադատում է բոլորին՝ մարդկանց, պետություններին, պետական կառույցներին, Հայ Առաքելական եկեղեցուն»,-ասված է նամակում:
Նամակի վերջում Մոսկվայի հայկական թատրոնի ներկայացուցիչները Գրիգորյանին կոչ են արել դադարեցնել անհիմն մեղադրանքները և հերթական անգամ չդնել իրեն հիմար դրության մեջ:
Մոսկվայի հայկական թատրոնի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև: