vesti.am-ը գրում է.
Ի՞նչի է ընդունակ մոսկվաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը հանուն փողի:
Ռուսաստանյան «ЗАКОНИЯ» իրավական-տեղեկատվական պորտալն ուշագրավ հրապարակում է արել Մոսկվայի հայ համայնքի մի շատ ցավոտ խնդրի շուրջ: Պարբերականն անդրադարձել է Մոսկվայի նորակառույց հայկական եկեղեցուն կից գործող թանգարանի շուրջ ոչ վաղ անցյալում ծավալված իրադարձություններին՝ լույս սփռելով այս խորհրդավոր պատմության մի էական հատվածի վրա:
Հոդվածում պատռվում է բարեպաշտության այն շղարշը, որով իրեն փորձում է քողարկել Ռուբեն Գրիգորյանը: Պարզվում է՝ արտաքուստ բարերարի դիմակի տակ թաքնված է դաժան ու ընչաքաղց փողատիրոջ դասական կերպար: Կարդալով հոդվածը՝ հասկանում ես, թե ինչի է ընդունակ մարդը հանուն դրամի, ո՞րն է իրական բարերարի և սառնասիրտ առևտրականի հոգեբանությամբ կեղծ բարեպաշտի տարբերությունը, ինչպե՞ս կարելի է հայ ազգի համար սրբություն սրբոց եկեղեցի մտնել ակնհայտ շահադիտական երազանքներով ու ձախողվելուց հետո պարսավել այն:
Ուշադրություն է գրավում Ռուբեն Գրիգորյանի լուսանկարը. բուդդայական վանականի արձանիկ, քրիստոնեական սրբապատկեր և… Ղուրան: Սա առավել քան խոսուն վկայում է այդ մարդու իրական բարոյափիլիսոփայական ընկալումը հավատքի ու դրամանիշների մասին: