Yerevan Open շախմատային մրցաշարի հաղթող դարձավ Կարեն Գրիգորյանը:
Հայաստանի շախմատային ակադեմիայում կայացած միջազգային երկրորդ մրցաշարի վերջին` 9-րդ տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Հովհաննես Գաբուզյանի հետ: 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր՝ Գրիգորյանը դարձավ մրցաշարի հաղթող: Նույնքան միավոր հավաքեց Ամին Թաբաթաբեյը, սակայն զիջեց լրացուցիչ միավորներով:
Մրցաշարին մասնակցում էին 13 երկրի 150 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր և 30 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ: