Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարում արդեն խաղացվել է 7 տուր: Երևանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 5 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի վերնամասում: Կարեն Մովսիսյանն ունի 4, իսկ Ռոման Հովհաննիսյանը՝ 3 միավոր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Մրցաշարային աղյուսակի առաջատարը Չինաստանը ներկայացնող Նի Հուն է: Նա ունի 6,5 միավոր: 9-րդ տուրում Գրիգորյանը կխաղա Յու Վեն Արոնի հետ: