Կարեն Խաչանովը Փարիզի մրցաշարի 1/8 եզրափակչոԿարեն Խաչանովը Փարիզի մրցաշարի 1/8 եզրափակչում էւմ էՀայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի Մաստերս մրցաշարի 1/8 եզրափակիչ:
Մաստերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Շվեյցարիան ներկայացնող Մարկ-Անդրեա Հուսլերի հետ: 1 ժամ 55 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Խաչանովը հաղթեց երեք սեթերից հետո' 6-3, 4-6, 6-4 հաշվով: Հաջորդիվ Խաչանովի մրցակիցը սերբ Նովակ Զոկովիչն է:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ: 2021 թվականին նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, ինչպես նաև խաղացել է 2022 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում: