Շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը դարձել է իսպանական մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մադրիդում ավարտված օփեն մրցաշարում Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և ճանաչվել մրցաշարի միանձնյա հաղթող: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնում էր նաև երևանցի մեկ այլ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջինս վաստակել է 7 միավոր և բաժանելով 2-4 հորիզոնականները' լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 4-րդ տեղը: