19-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը Ստամբուլում ավարտված թենիսի մրցաշարում նվաճել է հաղթողի կոչումը:
Եզրափակչում թենիսիստը մեկ ժամ 59 րոպե տևած 4:6, 6:4, 6:3 հաշվով առավելության է հասել Սերգել Ստախովսկիի նկատմամբ: Այս մասին գրում է championat-ը:
Սա Խաչանովի առաջին հաղթանակն է АТР շարքի մրցաշարերում: