Վրաստանի Լոպոտա քաղաքում ընթացող «ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրի» մրցաշարում երեկ կայացել են 3-րդ տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով մրցել է հնդկուհի Հարիկա Դրոնավալիի հետ և պարտիան ավարտել ոչ-ոքի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Խաղացված 3 տուրից հետո Դանիելյանն ունի 1 միավոր: Կայանալիք 4-րդ տուրում մեր շախմատիստուհին կհանդիպի ուկրաինուհի Աննա Մուզիչուկի հետ: