Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը լքում է շախմատի կանանց աշխարհի առաջնությունը:

Մրցաշարի 1-ին փուլի 2-րդ տուրում Դանիելյանը զիջեց Լորետա Լոպեսին' այդ կերպ զրկվելով հետագա պայքարի իրավունքից: Հայաստանի հավաքականի մյուս անդամը' Լիլիթ Մկրտչյանը, երկու պարտիաներում Ալեքսանդրա Գորյաչկինայի հետ ոչ-ոքի խաղաց: Նրանք կմրցեն արդեն արագ շախմատում: