armsport.amԱվստրալիայում րոպեներ առաջ ավարտվեց Ֆորմուլա 1-ի 2014 թվականի աշխարհի առաջնության առաջին մրցափուլը: Տարվա առաջին հաղթանակը գրանցեց գերմանացի Նիկո Ռոսբերգը: «Մերսեդեսի» ավտոարշավորդը որակավորման փուլից հետո երրորդն էր, սակայն մրցավազքում կարողացավ առաջին տեղ դուրս գալ և ընդահանուր հաղթանակ տոնել:

Մելբուռնի 57 շրջանները երկրորդ լավագույն ցուցանիշով ավարտեց «Ռեդ Բուլի» նորեկ Դանիել Ռիկարդոն, ով Ռոսբերգի 1 ժամ 32 րոպե 58,7 վայրկյան ցուցանիշին զիջեց 24,5 վայրկյանով:

Մրցանակային պատվանդանի երրորդ մասնակիցը դարձավ Ֆորմուլա 1-ի նորեկ Քևին Մագնուսենը: Դանիացուց առաջ Ֆորմուլա 1-ում վերջին անգամ նման փայլուն մեկնարկ ունեցել էր լեգենդար Ժակ Վիլանյովը:

Ավստրալիայի մրցափուլից հետո, առաջին թիմերի ընդհանուր մրցաշարային աղյուսակում առաջին տեղ զբաղեցրեց «Մակլարենը», քանի որ Մագնուսենից զատ, բավականին բարձր տեղ զբաղեցրեց Ջեյսոնն Բատոնը, ով չորրորդն էր և իր թիմին բերելով 12 միավոր, նպաստեց ընդհանուր 27 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորելուն:

Լավագույն 10-յակում տեղ զգաղեցրեցին նաև Ֆերնանդո Ալոնսոն («Ֆերարի»), Վալտերի Բոտասը («Ուիլյամս»), Նիկո Հյուլկենբերգը («Ֆորս Ինդիա»), Կիմի Ռայկոնենը («Ֆերարի»), Ժան Էրիկ Վերնը («Տորիո Ռոսո») և Ֆորմուլա 1-ի մեկ այլ նորեկ' ռուս Դանիլ Կվյատը («Տորիո Ռոսո»):

Հավաելենք, որ աշխարհի վերջին չորս առաջնությունների չեմպիոն Սեբաստիան Ֆետելը և որակավորման փուլում առաջին տեղը զբաղեցրաց Լյուիս Հեմիլթոնը մրցափուլի ընթացքում չկարողացան շարունակել պայքարը և դուրս մնացին հետագա պայքարից: