Վրաստանի Լոպոտա քաղաքում ընթացող «ՖԻԴԵ-ի կանանց գրան պրի» մրցաշարում կայացել են 9-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն սպիտակ խաղաքարերով մրցել է հնդկուհի Համփի Կոներուի հետ և պարտիայի 36-րդ քայլին հասել հաղթանակի: Խաղացված 9 տուրերից հետո Դանիելյանն ունի 5,5 միավոր և բաժանում է 3-4 տեղերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Կայանալիք 10-րդ տուրում մեր շախմատիստուհու մրցակիցը կլինի չինուհի Ժաո Սյուն: