Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը չի մասնակցի 2017թ-ին կայանալիք ՖԻԴԵ-ի Գրան պրիի մրցաշարերին:
Այս մասին հայտարարել է Կարյակինի մենեջերը՝ նշելով, որ մրցաշարերը հնարավորություն են տալիս մասնակցելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարին, իսկ Կարյակինն արդեն ունի այդ իրավունքը, քանի որ մրցել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
ՖԻԴԵ-ի Գրան պրին այս տարի տեղի կունենա Մոսկվայում, Մալյորկայում, Շարժայում ու Ժնևում: