Շախմատի միջազգային ֆեդերացիան' ՖԻԴԵ-ն, հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը:
Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 54-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը' 63-րդ, Սամվել Տեր-Սահակյանը' 93-րդ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 22-րդն է:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 51-րդ տեղում է, Աննա Սարգսյանը' 73-րդ, Լիլիթ Մկրտչյանը' 82-րդ, Մարիամ Մկրտչյան' 95-րդ: