«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դատավորների ընդհանուր ժողովը, որը կայացել էր՝ ԲԴԽ անդամ ընտրելու, ընթացել է հանձնաժողովի նոր՝ կասկածելի անդամների պայմաններում ու դատավորների շրջանում խիստ մտահոգությունների տեղիք տվել։ Բանն այն է՝ քվեարկության արդյունքները հաշվարկող հանձնաժողովի անդամները դատական համակարգից են լինում՝ ճանաչված, հեղինակություն վայելող դատավորներ, որոնք ողջ դատական համակարգի կողմից համարվում են որպես հանձնաժողովի սկզբունքային անդամներ. սակայն երեկ հանձնաժողովի հեղինակավոր դատավոր անդամները փոխարինվել են դատական համակարգի կողմից ճանաչում չունեցող դատավորներով։ Արդյունքում՝ այս հանգամանքը կասկածների տեղիք է տվել, որ սկզբունքային անձանց նորերով փոխարինելը, միգուցե, նպատակ է ունեցել ներսում քվեարկության հաշվարկների վրա ազդել կամ, այսպես ասած, «թվեր նկարել»։
Նշենք, որ ԲԴԽ անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը: