Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Արգենտինայի ընտրանին վստահ հաղթանակ տարավ Պարագվայի հավաքականի նկատմամբ:
Հանդիպումն ավարտվեց 6:1 հաշվով: Արգենտինացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Անխել Դի Մարիան, ով կատարեց նաև գոլային փոխանցում, երեք արդյունավետ փոխանցում կատարեց նաև Լիոնել Մեսսին: Արգենտինացիների կազմում գոլերով աչքի ընկան նաև Ռոխոն, Պաստորեն, Ագուերոն և Իգուայինը:
Պարագվայի միակ գոլը հեղինակեց Լուկաս Բարիոսը:
Եզրափակչում Արգենտինայի մրցակիցը կլինի Չիլիի ընտրանին: Հանդիպումը տեղի կուենան հուլիսի 4-ին: