Այսօր տեղի ունեցավ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հերթական խաղը:
«Ալաշկերտն» ընդունեց «Փյունիկին» և հաղթանակ տոնեց նվազագույն հաշվով:
Հանդիպման միակ գոլը 22-րդ րոպեին հեղինակեց Արամ Բարեղամյանը: Չնայած հաղթանակին՝ «Ալաշկերտը» դուրս մնաց պայքարից, քանի որ թիմերի միջև առաջին խաղում պարտվել էր 1։3 հաշվով:
Արդյունքում գավաթի համար «Փյունիկը» կպայքարի «Միկայի» հետ: