Ռիո դե Ժանեյրոյում շարւոնկվում են 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Մարմնամարզության որակավորման փուլում մեր մարզիկներից ելույթ ունեցան Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը:
Մերդինյանը նժույգթափեր վարժությունում ստացավ 15.583 միավոր: Դավթյանը կատարած երկու ցատկերի արդյունքում վաստակեց 14.566 միավոր:
Հարություն Մերդինյանը զբաղեցրեց 4-րդ տեղը և դուրս եկավ եզրափակիչ:
Արթուր Դավթյանի զբաղեցրեց 11-րդ տեղը և ավարտեց ելույթները օլիմպիական խաղերում: Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 14-ին: