Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բանանցը» 1:2 հաշվով պարտվեց «Ուլիսին», սակայն առաջին խաղում 3:0 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ:
«Բանանցի» միակ գոլը 19-րդ րոպեին խփեց Լաերսիոն: «Ուլիսի» կազմում 7 րոպեի տարբերությամբ գոլեր հեղինակեցին Վիգեն Ավետիսյանը (30'), 7 Արման Թությանը (37'):