Մեկնարկեց հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը:
Մրցումային առաջին օրը օդամղիչ հրացան 60 կրակոց ձևում լավագույն եռյակում հայտնվեցին Հրաչիկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը և Հայկ Բաբայանը: Նույն ձևի աղջիկների պայքարում լավագույնները Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը և Անուշ Նալբանդյանը:
Վազող թիրախ՝ նորմալ վազք (30+30) տղաների պայքարում մեդալակիր դարձան Հովհաննես Մարգարյանը, Հովհաննես Աբրահամյանը և Դավիթ Աբաջյանը: Աղջիկներից՝ Գոհար Վարդանյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սաթենիկ Մեժլումյանը: