Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլֆսբուրգի» դարպասը:
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Դորտմունդցիների երկրորդ գոլը հեղինակեց Լևանդովսկին՝ 43-րդ րոպեին:
Արդյունքում' Կլոպի թիմը գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր նվաճեց:
Տեսանյութերը՝ այստեղ: