Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Հոֆենհայմին»:
Հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով 3:2 հաշվով: Մեկնարկից 19 րոպե անց Նևեն Սուբոտիչը բացեց հաշիվը, երկու րոպե անց Քևին Ֆոլանդը հավասարեցրեց, ապա 28-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն առաջ մղեց հյուրերին:
Դաշտի տերերին հաջողվեց խուսափել պարտությունից: 57-րդ րոպեին Օբամեյանգը հաշիվը դարձրեց 2:2: Արդյունքում կիսաեզրափակչի մասնակիցը որոշվեց լրացուցիչ ժամանակում: 108-րդ րոպեին Սեբաստիան Կելի հեղինակած գոլը Կլոպի թիմին հաջորդ փուլի ուղեգիր ապահովեց:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 101-րդ րոպեին: