Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը հաղթել է Ավստրալիայի միջազգային մրցաշարում:
Ավստրալիայում ավարտվեց Դոեբերլի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին 9 երկրի 53 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 10 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում էր Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Հայ շախմատիստը մրցաշարում տոնեց 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց հաշտությամբ և վաստակած 7.5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: