armnoc.am Ծաղկաձորում շարունակվում է զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը. երկրորդ օրը կայացան դահուկասահքի դասական ոճի կանանց 5կմ և տղամարդկանց 10կմ մրցավազքերը:
Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը կրկին անգերազանցելի էր: Երկրորդ տեղում Միքայել Միքայելյանն է, իսկ եռյակի վերջում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Սեյեդ Սեյն է:
Կանանց դասական մրցավազքում առաջին տեղում Կատյա Գալուսյանն է, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Աննա Մխիթարյանը և Մարիամ Միքայելյանը:
Հունվարի 22-ին կկայանան զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը արագավազքի մրցումները: