Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ալաշկերտը» 1:2 հաշվով պարտվեց «Բանանցին» և եզրափակիչը զիջեց մրցակցին:
14-րդ րոպեին հաշիվը բացեց Զավեն Բադոյանը, իսկ 75-ին կրկնապատկեց Լաերսիոն: «Ալաշկերտի» միակ գոլը խփեց Անդրանիկ Ոսկանյանը՝ խաղավարտին: