Վայրի բնության պահպանության հիմնադրամը տեղեկացնում է, որ Խոսրովի անտառը երկու տարի առաջ տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո վերականգնվում է, սկսել է կանաչել։
«Բնությունը վերականգնվում է։ Նկարներում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այն հատվածն է, որն ամբողջությամբ այրվել էր 2 տարի առաջ պատահած հրդեհի ժամանակ։ Այս տարի տարածքը սկսել է կրկին ծաղկել։
Լուսանկարները՝ Ալեքսանդր Մալխասյանի», - նշվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ 2017-ի սեպտեմբերին Խոսրովի անտառում խոշոր հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ այրվել էր 2200 հա հողատարածք, որից 900 հա-ն կաղնուտ է եղել։