ՌԴ Իրավապահ մարմինները «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի տանը և գրասենյակում հայտնաբերել են կեղծամներ, զենքեր, խոշոր չափի գումար և անձնագրեր։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսիա 1» հեռուստաալիքին։
Դատելով կադրերից՝ խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են կեղծ անձնագրեր, ոսկու ձուլակտորներ, կեղծամներ և զինանոց։ Հայտնի է դարձել նաև, որ Պրիգոժինի տան բակում եղել է լողավազան՝ սաունայով և մարզասրահով, և սեփական ուղղաթիռ։
Բացի այդ, River Palace հյուրանոցի մոտ հայտնաբերվել է Citroen միկրոավտոբուս՝ վեց միլիարդ ռուբլի կանխիկ գումարով։