Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում քիչ առաջ 56 կգ քաշային Արամ Ավագյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր:
Մեր մարզիկը երեկ ադրբեջանցու հետ մենամարտում մրցավարական անարդարությունների զոհը դարձավ, ինչի պատճառով ստիպված էր օգտագործել օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու վերջին հնարավորությունն ու պայքարել 3-րդ տեղի համար:
Այսօր Արամն ապացուցեց, որ նույնիսկ անարդար մրցավարությունն անզոր է ուժեղ կամքի դիմաց: Արամը հաղթեց Ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին ապահովեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 3-րդ օլիմպիական ուղեգիրը: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: