armnoc.am Միջազգային օլիմպիական կոմիտեն, Ըմբշամարտի համաշխարհային միություն հետ երկար բանակցություններից հետո ընդունել է՝ Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ ուժեղագույն ըմբիշներին տարբեր ենթախմբերում ընդգրկելու առաջարկը:
Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ տարբեր ենթախմբերում կընդգրկվեն 2015 թվականին Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնության եզրափակչի մասնակիցները: Խոսքը վերաբերում է միայն ըմբիշներին, ոչ թե երկրներին:
Այսինքն՝ եթե Լաս Վեգասում եզրափակիչ հասած մարզիկը ինչ-ինչ պատճառներով չի մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին, ապա այս օրենքը չի տարածվի նրան փոխարինած ըմբիշի վրա:
Այս հարցը քննարկվում էր դեռևս 2013 թվականից:
Ռիոյի Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը: