Yerevannews.am Երգչուհի Շերը մերժել է 2014 թվականի Սոչիում օլիմպիական խաղերի բացման արարողությանը ելույթ ունենալու հրավերքը: Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները մերժելու պատճառը դարձել է ՌԴ կառավարության կողմից սեռական փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականության անհամաձայնությունը:


Գործարար Սուլեյման Քերիմովից փոփ աստղը հրավերքը ստացել էր այս տարվա փետրվարին, սակայն երգչուհու խոսքերով միանգամից մերժել է ի պաշտպանություն Ռուսաստանի նույնասեռականների: Այս մասին նա պատմել է կանադական Maclean's պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: «Իմ ընկերը ինձ հարցրեց, արդյոք ցանկանում եմ ես ելույթ ունենալ Օլիմպիադայի ժամանակ, սակայն ես միանգամից մերժեցի: Ինձ զարմացնում է, թե ինչու է Ռուսաստանում այդքան տարածված բացասական վերաբերմունքը նույնասեռականների նկատմամբ»,- մեկնաբանել է իր մերժումը երգչուհին:


Շերը արդեն երկու անգամ հանդես է եկել Ռուսաստանում անցած տարվա ընթացքում: Չնայած որ երգչուհին հրաժարվում է անվանել իրեն հրավիրողի անունը, սակայն պարզ է, որ Քերիմովը Շերի մեծ երկրապագուն է և ժամանակ առ ժամանակ նրան հրավիրում է Ռուսաստան: