armnoc.am  Ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Դավթյանը և Ֆերդինանտ Կարապետյանը չինական Ցինդաո քաղաքում մասնակցում էին Օլիմպիական խաղերի համար վարկանիշային միավորներ ապահովող Գրան Պրիին:

60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ղազախ Ալիբեկ Իմաշևին և լքել է պայքարը: 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը առաջին գոտեմարտում առավելության է հասել ռուսաստանցի Դենիս Լավրենտևի նկատմամբ: Հաջորդ փուլում հայ ձյուդոյիստը պարտվել է ճապոնացի Կենգո Տակաչիին և դուրս մնացել հետագա պայքարից:

Հայ մարզիկները մրցատեղի էին մեկնել հավաքականի առաջատար Հովհանես Դավթյանի անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանի հետ: