ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարել է, որ մի քանի տասնյակ գործակալ կուղարկի Ռուսաստան՝ Սոչիում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովմանն օժանդակելու համար: Այս մասին գրում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով The Washington Post պարբերականին:

 

Ըստ նրա' ՀԴԲ-ն համագործակցում է ռուսական հատուկ ծառայությունների հետ և նախատեսում է երկու տասնյակ գործակալ ուղարկել Մոսկվա և Սոչի:

 

«Ահաբեկիչներն սպառնում են խոչընդոտել Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի անցկացումը, որը պետք է կանխեն պատրաստվածության բարձր մակարդակ ունեցող անվտանգության աշխատակիցները: Ռուսաստանը լայնածավալ պայքար է սկսել ահաբեկչական շարժումների դեմ, որոնցից շատերը խոստացել են ձախողել Օլիմպիական խաղերի մեկնարկը»,-ասել է Ջեյմս Կոմին:

 

Հիշեցնենք, որ Վոլգոգրադում պայթյունների հետևանքով զոհվեց 34, վիրավորվեց մոտ 104 մարդ: