Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայում ուժեղացվել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվտանգությունը: Այս մասին հայտնում է Պետանվտանգության վարչության աղբյուրը:

 

«Ուժեղացվել են նախագահի անվտանգության միջացառումները. դա պայմանավորված է երկրում տիրող լարված իրավիճակով: Սահմանվել է նախագահի մոտ մտնող անձանց առավել ուշադիր զննում, փաստաթղթերի խիստ վերահսկում, տարածքների ուժեղացված ստուգում»,-ասվում է աղբյուրում:

 

Անվտանգության խստացման հրամանն ուժայինները բացատրում են երկրում լարված իրավիճակով: