Գերմանիայում Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչները հատուկ աղոթքների գիրք են պատրաստել Գերմանիայի ազգային հավաքականի համար, ովքեր կմեկնեն Սոչի' մասնակցելու 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին. հայտնում է Российская газета-ն:
Հոգևորականներն իրենց յուրօրինակ աջակցությունը կցուցաբերեն մարզիկներին՝ հրապարակելով աղոթքների և խորհուրդների «հաղթանակի և հավատի» գրքույկը:
Այն կհանձնվի գերմանացի մարզիկներին օլիմպիական մարզահագուստը հանձնելու արարողակարգի ժամանակ, որը տեղին կունենա հունվարի 20-ին' Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում: