armnoc.am Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Լևան Բերիանիձեն ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց վնասվածքի, մարզավիճակի և Ռիոյի Խաղերի սպասելիքներից:
«Ամեն ինչ արդեն կարգին է: Վնասվածքից վերականգնվել եմ և շարունակում եմ մարզումներս: Պետք է այնպիսի մարզավիճակ ձեռք բերեմ, որ Ռիոյի Օլիմպիական խաղերին ավելի լավ ներկայանամ, քան աշխարհի առաջնության ժամանակ և անպայման Հայաստանի համար մեդալ նվաճեմ: Դա ինձ համար կարևորագույն խնդիր է: Հենց այնպես չեմ մեկնում Խաղերին՝ ուղղակի մասնակցության համար Աստծո կամքով՝ մեդալով կվերադառնամ այնտեղից»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց ըմբիշը:
Բերիանիձեն Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջին մարզիկն էր, ում հաջողվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել Վեգասում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: