armnoc.am Թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի նախկին չեմպիոն Արման Երեմյանը (80 կգ) Ստամբուլում կայացած Ռիոյի Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարում չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել:
Առաջին մենամարտի ժամանակ Երեմյանը 5-4 հաշվով հաղթեց սլովակ Դեյվիդ Սայկոյին, այնուհետ հայ թաեքվոնդոյիստը քառորդ եզրափակչում մրցեց ադրբեջանցի Միլադ Բայգի հետ, բայց պարտվեց 1:11 հաշվով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Հայկազ Սամվելյանը և Իզաբելա Վարժապետյանը, պարտվեցին առաջին գոտեմարտում:
Թաեքվոնդոյի Ստամբուլի այս մրցաշարը Ռիոյի Օլիմպիական խաղերից համար վերջին եվրոպական վարկանիշային մրցաշարն էր: