Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են իրենց ելույթները Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում:

Թաեքվանդոիստների պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արման Երեմյանը բրոնզե մեդալի համար պայքարի սփոփիչ մենամարտում պարտվեց Նորվեգիայի մարզիկին:

Հիեցնենք, որ Երեմյանը հաղթել էր թուրք մարզիկին, իսկ քառորդ եզրափակչում պարտվել Ռուսաստանի ներկայացուցչին' Ալբերտ Գաունիին: Քանի որ Ռոսաստանի ներկայացուցիչը հասել էր եզրափակի Երեմյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն էր ստացել: