Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Հովհիկյանն իր 2-րդ մենամարտում պարտվեց Հունգարիան ներկայացնող Զոլտան Հարչսային:
Այսօր ռինգ են դուրս գալու նաև 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 69 կգ քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանն ու 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: