/armnoc.amԸնթացիկ մրցաշրջանում Հայաստանի մարզիկներից առաջինը երևանցի Արման Երեմյանը դարձավ Եվրոպայի առաջնության մեդալակիր: Նալչիկում անցկացված թաեքվոնդոյի հին աշխարհամասի առաջնությունում, 80 կգ քաշայինների պայքարում մարզաձևի մեր առաջատար վարպետը հաջորդաբար հաղթեց նորվեգացի բարձրահասակ Ռիչարդ Օդերմանին /8 : 2 հաշվով/, ռուսաստանցիներ Լոմ Ալիին /5 : 2/Սաիդ Ուստաևին / 2:2, ոսկե միավորով / և մտավ եզրափակիչ: Կանոնակարգի համաձայն Արմանը ներկայացավ մրցագորգ , մի քանի վայրկյան աշխատեց, ապա համապատասխան ժեստով հրաժարվեց շարունակել մենամարտը: Բանն այն է, որ դեռևս երկրորդ մենամարտում նա վնասել էր ծունկը, որը այտուցվել և ուժեղ ցավ էր պատճառում մարզիկին: Հեռախոսազրույցի ժամանակ Արմանն ասաց, որ այդ ամենով հանդերձ նա պատրաստ էր շարունակել մենամարտը, վերադարձնել Եվրոպայի չեմպիոնի իր նախկին կոչումը: Բայց մարզիչների հետ համաձայնեց ռիսկի չդիմել , չխորացնել վնասվածքը, քանզի ուղիղ 40 օր հետո, մայիսի 12 –ին պետք է ելնի Չելյաբինսկում մեկնարկելիք աշխարհի առաջնության մրցաբեմ: Այնտեղ կորոշվեն մրցանակակիրները և, բացի այդ, կխաղարկվեն օլիմպիական խաղերի ուղեգրերը ու աժեքավոր վարկանիշային բարձր միավորները:
Արման Երեմյանը փաստորեն հրաժարվեց ոսկե մեդալը վիճարկելուց: Որոշումն իհարկե ճիշտ էր: Բայց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը , նվաճած արծաթե մեդալը նույնպես պատվաբեր է ու այդ առթիվ շնորհավորում ենք մեր լավագույն թաեքվոնդոիստին ու նրանից լուրջ նվաճում ակնկալում աշխարհի առաջնությունում