Նորվեգիայում շարունակում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ +105 կգ քաշային Գոռ Մինասյանը պոկում վարժությունում 205 կգ արդյունքով փոքր արծաթ նվաճեց:
Հրում վարժությունում մեր մարզիկը գրանցեց 237 կգ արդյունք և զբաղեցրեց 4-րդ տեղը:
Երկամարտի 442 կգ արդյունքով Մինասյանը դարձավ արծաթե մեդալակիր: