Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը երրորդ տեղի համար պայքարի սփոփիչ գոտեմարտին մասնակցելու իրավունք էր ստացել:
Մեր մարզիկը, սակայն, սփոփիչ առաջին գոտեմարտում 6:4 հաշվով պարտվեց Լիտվայի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Խաչատրյանը 8:3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում՝ 0:8 հաշվով զիջել Ճապոնիայի ներկայացուցչին: