ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից 130կգ քաշայինների պայքարի դուրս եկավ Էդգար Խաչատրյանը:
Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Բրազիլիան ներկայացնող հայազգի Էդուարդ Սողոմոնյանին:
71 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարշամ Բորանյանն առաջին փուլում հաղթեց կորեացի Ջեոնգեոն Լիին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
80 կգ քաշային կարգում Էդուարդ Սարգսյանը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ Ավստրիայի ներկայացուցչի նկատմամբ և պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում:
Օլիմպիական վարկանիշ տվող 59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը որակավորման փուլում հաղթեց մոլդովացի Վիկտոր Չիոբանուին: