Ֆրանսիա-Ռումինիա հանդիպմամբ մեկնարկեց Եվրոպայի 2016թ-ի առաջնությունը:
Խմբային փուլի առաջին տուրի շրջանակում «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով 2:1 հաշվով: Օլիվյե Ժիրուն հանդիպման 54-րդ րոպեին խփեց այս առաջնության առաջին գոլը: Պատասխան արդյունավետ հարվածը 8 րոպե անց կատարեց Ստանչուն` անվրեպ իրացնելով նշանակած 11 մետրանոցը:
Իսկ 89-րդ րոպեին Պայեի խփած գոլը հաղթանակ բերեց Դեշամի թիմին: