Լաս Վեգասում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ինչպես արդեն տեղեկացրել էինք Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն 1/16 եզրափակչում 8:2 հաշվով Գերմանիայի ներկայացուցչին հաղթելուց հետո 1/8 եզրափակիչ 2:4 հաշվով զիջեց Թուրքիայի մարզիկին:
Քանի որ թուրք մարզիկը հասավ եզրափակիչ Բերիանիձեն բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորություն ստացավ:
Առաջին սփոփիչ գոտեմարտում Բերիանիձեն 11:0 հաշվով հաղթեց Իսպանիայի ներկայացուցչին: