Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշեց Լոռու մարզ, Վանաձոր քաղաքի Վարդանաց 100 հասցեում գտնվող 689․85 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0․1752 հա հողամասը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ դպրոցի լիարժեք գործունեության համար ուսումնական մասնաշենքի տարածքը չի բավարարում հիմնական դպրոցի բնականոն գործունեությանը և վերջինս գործում է երկհերթ:
Նշենք, որ Վանաձոր քաղաքի Վարդանաց 100 հասցեում գտնվող գույքը դեռեւս մեկ տարի առաջ հետ է վերցվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ից և հանձվել ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը: